Թուրքիայում հիմնադրվել է Դերսիմի ու Դերսիմի հայերի մասին ուսումնասիրություններ հրատարակող հայկական հրատարակչատուն

Թուրքիայում հիմնադրվել է Դերսիմի ու Դերսիմի հայերի մասին ուսումնասիրություններ ու գրքերի թարգմանություններ հրատարակող «Փրկիչ» հայկական հրատարակչությունը։ Այն հիմնադրվել է Դերսիմի հայերի միության հիմնադիր ու նախկին նախագահ Միրան Գյուլթեկինի կողմից, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկել են հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին` ուղեկցությամբ ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը Հայաստան և

«Թե՛ ցամաքից, թե՛ օդից Իդլիբի վրա հարձակումները պետք է դադարեցվեն»․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կոչ է արել Իրանին և Ռուսաստանին դադարեցնել սիրիական Իդլիբի հրթիռակոծումն ու անհապաղ զինադադար հայտարարել, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ «Իդլիբի վրա հարձակումները թե՛ ցամաքից, թե՛ օդից պետք է դադարեցվեն, պետք է զինադադար ապահովվի», – ասել է Աքարը։ Հիշեցնենք, որ զինադադարի առաջարկով հանդես էր

Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված մրցանակաբաշխություն ու միջազգային համաժողով կկայանա

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահից հետո Թուրքիայում բացված «Հրանտ Դինք» հիմնադրամն այս տարի նշանավոր հայ մտավորականի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին, Դինքի անվան մրցանակ կշնորհի Թուրքիայում և աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համար պայքար մղած անհատների ու կազմակերպությունների։ Ինչպես նշում է «Ակօս»-ը, այս տարի

ԱԺ-ում քննարկման է ներկայացվել Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը. թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է

ԱԺ-ում քննարկման է ներկայացվել Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Թեկնածուին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով տեղեկացրեց, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ԲԴԽ-ի առաջարկությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից վեց տարի ժամկետով:

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՖՈՍՖՈՐԱՅԻՆ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնը հերքել է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան օդուժը սեպտեմբերի 8-ին արգելված ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցրել Դեր Զոր նահանգի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Reuters-ին հղումով: Ինչպես հայտարարել է Ռոբերթսոնը՝ այս պահի դրությամբ Պենտագոնը չունի որևէ տեղեկություն սպիտակ

ԹՐԱՄՓԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԱՆԴԵՊ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ-ի հետ Չինաստանի վարած առևտրային քաղաքականության սկզբունքները: Այս հարցին նա անդրադարձել է կիրակի՝ սեպտեմբերի 9-ին, իր թվիթերյան էջում արված գրառման մեջ: «Եթե ԱՄՆ-ն ավտոմեքենա է վաճառում Չինաստանին, ապա մաքսատուրքը կազմում է 25%, իսկ եթե Չինաստանն է ավտոմեքենա վաճառում ԱՄՆ-ին, ապա՝ 2%: Որևէ մեկը կարծում է, որ սա արդա՞ր է»,- […]

3 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՊԱՏԱՐԱԳ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մեկնարկել է պատարագի արարողությունը, որն առաջին անգամ է անցկացվում եռամյա դադարից հետո։ Պատարագին ներկա են մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։ Հայտնի է, որ պատարագի անցկացման առիթով այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի Աղթամար կղզում ուժեղացվել են

Հայերին նվիրված 5 վայր և հուշակոթող Ֆրանսիայում

Ֆրանսիայում բնակվում է ամենամեծ ու ներկայացուցչական հայ համայնքներից մեկը ողջ աշխարհում: Հայերը Ֆրանսիայի տարբեր շրջաններում հաստատվել են Ցեղասպանությունից հետո, այնուհետև նաև գաղթելով Մերձավոր Արևելքի երկրներից: Եվ բոլոր ժամանակներում նրանք անմիջականորեն մասնակցել են ֆրանսիական հասարակական կյանքին: Դրա մասին են վկայում երկրի տարբեր քաղաքներում տեղադրված հայկական

Սոցիալական բնակարանաշինության նոր ծրագրով 5.5 տոկոսով հիփոթեքային վարկի հնարավորություն կտրվի. վարչապետ

Հայաստանի կառավարությունը սոցիալական բնակարանաշինության ծրագիր է սկսելու, որով հնարավոր կլինի երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերել Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով հիփոթեքային վարկի միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր Հայաստանում բանկային