February 17, 2019

ՄԵՐ ՄԱՍԻՆ

“Պատմություն և քաղաքականություն”  գիտական հանդեսը հիմնադրվել է ՙԶորավար Սեպուհ՚ պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի /գրանցման համար 211.171.1003990, հիմնադրման տարի 2018, գրանցման ամսաթիվ 2018-02-02/ գիտական խորհրդի որոշմամբ: Նրա գլխավոր նպատակը պատմաքաղաքական իրադարձությունների մատուցումն է՝ արդի հայ քաղաքական մտքի արդյունավետությանը ծառայելու միտումով և այն  պատմագիտական հայեցակետերի մերժումը, որոնց անհրաժեշտությունը մեր ժողովրդի, մեր պետական և ոչ պետական քաղաքական մտքի կուռ և ամբողջական դարձնելու տեսանկյունից վաղուց սպառել են իրենց: Հանդեսը լույս է տեսնելու տարեկան չորս համարով: Հոդվածները ընդունվում են  7 – 15 էջի սահմաններում, ընդհանուր ծավալը չի գերազանցելու 200 էջը: Հեղինակը յուրաքանչյուր հոդվածի համար վճարելու է 15. 000 դրամ, երբ նրան խմբագրությունը տեղեկացնում է, որ որոշվել է  հոդվածը տպագրել: Հոդվածներին կից պետք է ներկայացվեն ղեկավարների կարծիքներ կամ երաշխավորագրեր: Բացի այդ, դրանք առանձին կարծիքի են տրվում խորհրդի անդամներին՝ ըստ մասնագիտական կողմնորոշման: Հոդվածները պետք է ունենան ամփոփագրեր՝ հայերեն ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով՝ կախված այն հանգամանքից, թե ինչ լեզվով է գրված հոդվածը, հեղինակների մասին տվյալներ և հիմնաբառեր: Հանդեսի էլեկտրոնային տարբերակները զետեղվում են կայքում: Տպագրված հոդվածների բնագրերը հետ չեն վերադարձվում, այլ՝ պահվում են արխիվում: Արխիվում պահվում են նաև կարծիքներն ու երաշխավորագրերը: Հանդեսի գլխավոր խմբագիրն է Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, ՙԶորավար Սեպուհ՚ Պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի՚ ղեկավար Աշոտ Ներսիսյանը: