December 19, 2018

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  1. Կազմակերպության գործունեության առարկան ու նպատակներն են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝
  2. Աջակցել քաղաքացիական հասարակության կայացմանը, ժողովրդավարության զարգացմանը ՀՀ-ում:
  3. Համակարգային հետազոտությունների և մշակումների իրականացում` Հայաստանի Հանրապետության և միջազգային սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության քաղաքականության հեռանկարային ոլորտներում:
  4. Հետազոտական, փորձագիտական-վերլուծական խորհրդատվական գործունեության իրականացում` կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:
  5. Հայաստանյան, արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ հետազոտական գործունեության կազմակերպում:
  6. Քաղաքացիական-իրավական պայմանագրերի և պետական պայմանագրերի հիման վրա իրավաբանական և ֆիզիկական անձանց համար կատարում է գիտական հետազոտությունների և մշակումների պատվերներ:
  7. Պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրային փաստաթղթերի փորձաքննության կազմակերպում:
  8. Սոցիալական հարցումների և նրանց վերլուծությունների կատարման կազմակերպում:
  9. Հայաստանի և միջազգային քաղաքական, տնտեսական իրադարձությունների լուսաբանում և վերլուծում:
  10. Միջազգային և տեղական կոնֆերանսների, սեմինարների, կլոր սեղանների, համաժողովների և այլ միջացառումների կազմակերպում:
  11. Հայաստանյան և միջազգային նմանատիպ կազմակերպությունների հետ սերտ կապերի ստեղծում և համագործակցություն:
  12. Նպաստել կազմակերպության անդամների սոցիալական և իրավական խնդիրների լուծմանը:
  13. Դաստիարակել երիտասարդությանը հայրենասիրական ոգով:
  14. Նպաստել երիտասարդության մասնագիտական որակավորման բարձրացմանը, ներգրավել նոր տեխնիկական ոլորտ:
  15. Իրավական գիտելիքների պրոպագանդա:
  16. Կազմակերպությունը կարող է իրականացնել սույն կանոնադրությունից բխող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:
  17. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար կազմակերպությունը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Կազմակերպության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը չի բաշխվում անդամների միջև, այլ ամբողջությամբ ուղղվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակներին: