December 19, 2018

Աշոտ Ներսիսյան. «Ցեղասպանության հիշատակումը համահունչ է հայրենասիրությանը»

«Ոմանք խոսում են Հայ դատից, բայց երբեք չեն եղել Արեւմտյան Հայաստանում: Մենք պետք է պահանջելուց առաջ կարողանանք փոխել այնտեղ ժողովրդագրական վիճակը: Մենք պետք է պահանջելուց առաջ փորձենք գնալ, ապրել մեր պապերի երկրում»,-ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը, որն անդրադարձավ նաեւ փետրվարի 26-ին ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչմանը: «Հենարան» ակումբում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորն ասաց. «Ցեղասպանության ճանաչումը ընդունում եմ, որպես բարոյական հաղթանակների հանգրվան: Արդյունքը չեմ տեսնում` Ցեղասպանության միջազգային ճանաչման առումով»: Ա. Ներսիսյանը հարցրեց. ինչի համար առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հենց մենք մեկուկես միլիոն զոհ տվեցինք. «Երբ այսպիսի հարցադրում եմ անում, ասում են` այս մարդը թուրքամետ է: Այն ժողովուրդը, երբ չի փորձում սթափ դատել, ուրեմն հայոց ցեղասպանագիտություն որպես գիտություն չի կարող առաջ գնալ: Ցեղասպանությունը 19-րդ դարի առաջին քառորդում է սկսվել՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Մենք պետք է քաջություն ունենանք խոսել մեր սխալների մասին էլ»: Ըստ Ա. Ներսիսյանի, ցեղասպանության մասին խոսելը համահունչ է հայրենասիրությանը: «Մեր գրքերում մի սուտ է մտել, թե Զոհրապի գլուխը ջարդել են: Կարող եմ ցանկացած մեկի հետ բանավիճել: Իմ համար վիրավորական է, երբ իմ ժողովրդի մորթվելը դառնում է շահարկման առարկա»: Անդրադառնալով Ցեղասպանության հռչակագրին, նա հարցրեց, թե մենք ինչ կարող ենք արել, պարտադրել սահմանների հետ կապված. «Մեր պատմական հայրենիքում քրդեր են ապրում: Բայց մենք հակաթուրք ենք, պրոքուրդ ենք, իսկ այս հարցի լուծումն այն է, որ մենք զգանք Արևմտյան Հայաստանի հողը մեր ոտքի տակ»: Ա. Ներսիսյանը դեմ է, երբ օտարի վրա է հույսը դրվում, ըստ նրա «հերիք է ակնկալել, թե երբ Օբաման կասի «Ցեղասպանություն» բառը»: Նա հիշեց 1981 թվականը, երբ ԱՄՆ էքս-նախագահը Ռեյգանը արտասանեց Ցեղասպանություն բառը, ասաց, որ Արեւմտյան Հայաստանում հայերի նկատմամբ կատարվել է Ցեղասպանություն, սակայն ի՞նչ փոխվեց դրանից հետո: Ըստ պատմաբանի, հակաթուրքիզմն այսօր մեզ ոչինչ չի տալիս եւ հորդորեց քաղաքական ռոմանտիզմից, զգացմունքային գնահատականներից զերծ մնալ: «Դեմ չեմ, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը», բայց դրա համար հարկավոր են քայլեր»: Aravot.am-ի դիտարկմանն ի պատասխան, թե պատմաբանն անընդհատ ասում է «չպետք է քաղաքականացվեն իր մտքերը, բայց չէ՞ որ պատմաբանների մեծ մասը կուսակցականներ են, քաղաքական գործիչներ են», նա ասաց. «Ես զտարյուն պատմաբան եմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/03/03/547489/

© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *