December 19, 2018

Հայոց մշակութային վերելքի պատճառները Աշոտ 3 – րդ Ողորմածի (953 – 957) թագավորության շրջանում Աշոտ Ներսիսյան

Աշոտ 3 – րդ Ողորմածը Բագրատունիների թագավորության այն նշանավոր արքաներից է, որի գործունեությունը կարելի է գնահատել մի քանի տեսանկյուններից: Նախ և առաջ նրան պետք է գնահատել որպես քաղաքական նշանավոր գործչի, որի քաղաքականությունը, սակայն, հակասական նշանակություն ունեցավ պետականության ամրապնդման տեսանկյունից: Հակասական այն պատճառով, որ նա մի կողմից ամրապնդեց հայոց բանակը, որի թիվն արդեն հասնում էր մոտ 100 հազարի, թեպետ այն բաղկացած էր երկու մասից՝ մարզպանական բանակից, որն իր մեջ ներառում էր իշխանական զորագնդերը(45 հազ.) և արքունական բանակից, որը հանդիսանում էր Բագրատունիների սեփական զորքը(55 հազ.), Բյուզանդական կայսրությանը ստիպեց հաշվի նստել իր պետականության գոյության հետ(վերջինիս Չմշկիկ կայսրը 974թ մեծ բանակի գլուխ անցած հասավ Տարոն, Աշոտ 3 – րդը նրան ընդառաջ գնաց՝ հասնելով Հարք գավառը, բայց Չմշկիկը չհամարձակվեց մարտի մեջ մտնել նրա հետ և դաշինք կնքեց նրա հետ, նրա գերիշխնաությունը ճանաչեց Աղվանքը, իրեն հնազանդեցրեց Աղձնիքի արաբական էմիությունը և այլն), բայց մյուս կողմից էլ, ներքին քաղաքականությամբ սկիզբը դրեց կենտրոնախույս ձգտումներին, որոնք հետո նպաստեցին գրեթե միասնական պետության պառակտմանը մանր թագավորությունների(963թ. Վանանդում փոխարքա նշանակեց իր եղբորը՝ Մուշեղ Բագրատունուն, 966 – ին Տաշիր Ձորագետում նույն պաշտոնը տվեց իր կրտսեր որդուն Գուրգենին): Եթե Աշոտ 3 – ին քաղաքական ինչ – ինչ սխալների համար կարելի է քննադատել, որը մեր նպատակի մեջ չի, բայց նրա մշակութային գործունեությունը միայն ու միայն դրվատանքի է արժանի: Բայց դրա մանրամասները զանց առնելով, կարևորագույն խնդիր ենք համարում վեր հանել այն պատճառները, որոնք նպաստեցին Բագրատունիների թագավորության շրջանում ընդհանրապես(հատկապես 928 -1020թթ. ընդգրկող ժամանկահատվածում) և Աշոտ Ողորմածի կառավարման շրջանում մասնավորապես հայոց մշակութային վերելքին: Ընդհանրպես ժողովուրդների մշակութային վերելքը կամ զարթոնքը նախ և առաջ պետք է պայմանավորել պետության առկայությամբ: Թեև Հայաստանում քրիստոնեական քաղաքակրթության հաստատումով ջնջվեց հեթանոսական մշակույթը, որի պատճառով այսօր դժվարանում ենք ներկայացնել վերջինիս զարգացման առանձնահատկությունները, գլխավոր ուղղությունները, ինչպես նաև մատնանշել դրանք առարկայական տեսքով, քանի որ հիմնականում չեն պահպանվել, բայց եղած քիչն էլ վկայում է այն մասին, որ հեթանոսական մշակույթը բարձր զարգացման է հասել: Խիստ վիճելի է այն տեսակետը, որ Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության ստեղծումից հետո մեր ժողովուրդը կրելով հունական մշակույթի ազդեցությունը, ապրել է այսպես կոչված հելենիզմի դարաշրաջան: Դա, կարծում ենք, վիճելի տեսակետ է, որը շարունակում է շրջանառվել մեր պատմագրության կողմից, քանի որ հեթանոսական մշակույթի ավերված լինելու պայմաններում անհնար է մշակութային կանքի լիարժեք համեմատությունը, մասնավորապես ճարտարապետական մշակույթի և, օրինակ, Գառնիի հեթանոսական տաճարի ճարտարապետական նմանությունը հունականին ամենևին չի ենթադրում թե այն կերտվել է դրա ազդեցությամբ, որովհետև այդ տաճարի նման այլ կոթողների առկա լինելու հանգամանքը կարող էր նաև բացահայտել, որ հայոց ճարտարապետական մշակույթի ազդեցությամբ հունական նույն մշակույթի վերելքը նույնպես կարող էր հնարավոր լինել: Բացի այդ, բոլոր հիմքերը կան այն նմանեցնելու հռոմեական ճարտարապետական մշակույթին ևս և նաև այն վարկածը կա, որ քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունելու շրջանում այդ տաճարի չքանդելու հանգամանքը պայմանավորված է եղել նրանով, որ հին մշակույթը վերացնողները դա համարել են ոչ հայկական, այլ հռոմեական մշակույթի ազդեցությամբ կերտված տաճար: Այս տեսակետն ավելի է հիմնավորվում այն հանգամանքով, որ այն կառուցվել է Տրդատ 1 – ի գահակալման շրջանում, մ.թ. առաջին դարի վերջերին, երբ ամենուրեք սփռված էր հռոմեական քաղաքական, տնտեսական և մշակութային ազդեցությունը: Հեթանոսական շրջանի հայոց մշակույթի այլ ժողովուրդների վրա ազդեցություն թողած լինելու փաստը հիմնավորվում է նաև նրանով, որ այսօր արդեն պարզ է, որ այնքան էլ ճիշտ չեն, ավելին՝ սխալվում են բոլոր նրանք, ովքեր հունական կամ պարսկական դիցարանների ազդեցությանն են վերագրում հայոց հեթանոսական դիցարանի ձևավորումը, դիցարան, որում ներառված աստվածները տարբեր ժամանակներում կատարելիք առաքելությունների կամ գործառույթների տեսանկյունից փոփոխության են ենթարկվել: Այսօր արդեն ապացուցված է, որ, օրինակ Անահիտի և Միհրի պաշտամունքը պարսիկները վերցրել են հայերից, որ նույն Անահիտին, որին համարում են հելենիզմի ժամանկաշրջանի աստվածուհի, պաշտել են դեռևս ուրարատական ժամանակաշրջանից, նրա պաշտամունքը հասել է մինչև Եվրոպական երկրներ և այլն: Ամենևին չուզենալով այն տպավորությունըւ թողնել, թե շեղվում ենք մեր հետպանդած նպատակից, այսպիսով շեշետենք, որ հայոց հեթանոսական մշակույթի այլ մշակույթների ազդեցությամբ զարգացման հանգամանքը խիստ կասկածելի է, թեև իրար կից ապրող ժողովուրդներ չեն կարող առհասարակ բացառել փոխադարձ ազդեցությունները, որը նշանակում է, որ ավելի ճիշտ կլինի խոսել մշակութային փոխազդեցությունների, քան ազդեցությունների մասին: Իսկ առհասարակ հայոց հեթանոսական մշակույթի վերելքը պետք է պայմանավորել ամուր կամ ուժեղ պետականության առկայությամբ, մշակույթի պետական հովանավորությամբ: Մաշկույթի հովանավորն ու կերտողն էր արքան, որը հենց պետության գլխավոր մարմնավորողն էր: Այստեղից էլ պետության և համեմատաբար ուժեղ պետության առկայությունն էր հիմնական պատճառը Աշոտ 3 – ի կառավարման շրջանում հայոց մշակույթի վերելքի, որովհետև մշակույթը պետության կայացման տեսական հիմքերի ամենակարևորագույն բաղադրամասերից է, քանի որ մշակույթի էվոլյուցիոն զարգացումը ժողովրդի ինքնության կամ հարատևության գլխավոր պայմաններից մեկն է: Այստեղ մեր ընդդիմախոսները կարող են բերել հակափաստարկ, թե այդ դեպքում ինչով պետք է պայմանավորել հայոց մշակութային վերելքը 5 – րդ դարում, ավելին այդ դարի մշակույթի ոսկեդար լինելու հանգամանքը: Անմիջապես ցանկանում նեք շեշտել, որ 5 – դր դարում հայ մշակույթը համակողմանիորեն չի զարգացել, գրերի գյուտով կամ հայոց այբուբենի Մաշտոցի հանճարի արդյունքում վերականգնելով պայմանավորված, զարգանում է հայ պատմագիտական և փիլիսոփայական միտքը: Բացի այդ, դրանում էլ դարձյալ իր կարևորագույն դերն ուներ պետությունը, որը դեռ գոյություն ուներ: Ավելին՝ եթե չլիներ Վռամշապուհ արքան, հազիվ թե ասպարեզ իջնեին հայոց գրերը, որով պայմանավորված սկսեց զարգանալ քրիստոնեական մշակույթը:
Կարծում ենք, որ Բագրատունյաց կառավարման շրջանում և բնականաբար նաև Աշոտ Ողորմածի, հայոց մշակութային վերելքի մյուս կարևորագույն պատճառը եկեղեցու և պետության սերտ համագործակցությունն էր: Իսկապես, Աբասի կառավարման շրջանից սկսած (928 – 953), երբ հայոց մայրաքաղաք դարձավ Կարսը, իսկ կաթողիկոսի նստավայրը նրանից ոչ հեռու գտվող Արգինա գյուղն էր, մենք տեսնում ենք եկեղեցու և պետության, այսինքն՝ հոգևոր և քաղաքական իշխանության միաձուլում: Դա վերաբերվույմ է նաև Աշոտ Ողորմածին, որն ինչպես հայտնի է, 961 –ին մայրաքաղաք դարձրեց Անին և որի օրոք այս քաղաքն արձանագրեց իր ճարտարպետական, քանդակագործական և այլ մշակութային ոլորտի բացառիկ վերելքներ և ոչ միայն այս քաղաքը, այլ ողջ պետությունը և մշակութային շինարարությունը հասավ մինչև Լոռի, ուր կառուցվեցին Հաղպատի և Սանահինի եկեղեցական համալիրները, բացվեց Հաղբատի բարձրագույն դպրոցը և այլն: Որպես հավելյալ ապացույցներ մեր այս տեսակետի ճշմարտության, կարելի է բերել Վասպուրականի թագավորության օրինակը(908 – 1022), երբ ստեղծվեցին մշակութաաին կոթողներ, որոնք և մասնավորապես ճարտարպետական և քանդակագործական ոլորտներին առնչվողները կրում են հոգևոր և աշխարիկ իշխանության կնիքը: Բավական է նշել, որ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին իր պատերին կրում է աշխարհիկ պատկերներ, Գագիկ 1 – ին արքայի և նրա եղբոր Գուրգենի քանդակները, որը բացագիկ դեպք է հայոց պատմության մեջ: Եվ վերջապես, արձանագրենք մեկ փաստ ևս՝ հոգուտ այս տեսակետի ճշտության: Հովհաննես Սմբատի գահակալման շրջանում(1020 – 1041), երբ կաթողիկոս Պետրոս Գետադարձը հակադրվեց աշխարհիկ իշխանությանը, սկսվեց այս պետության անկման գործընթացը: Վերջնական եզրակացությունն հետևյալն է՝ երբ հայոց եկեղեցին կանգնած է եղել պետության կողքին, ավելին՝ հանդիսացել է նրա ամրապնդման տեսական հիմքերից կարևորգույնի՝ հավատի կամ կրոնի կրողը և ծառայեցնողը պետականության ամրապնդմանը, պետությունը ուժեղ է եղել և քաղաքական և մշակութային առումներով: Այսպես էր նաև հեթանոսւթյան շրջանում, երբ քրմապետը և քրմերն առհասարակ միաձուլված էին աշխարհիկ իշխանությանը, ավելին՝ նրանք էին տեսականորեն աստվածների միջոցով նպաստում պետության միասնականությանն ու ամրապնդմանը: Այնպես որ, Բագրատունիների թագավորությունն իր գոյության որոշակի փուլ;երում իսկապես հիշեցնում էր թեոկրատիկ պետություն:
Եվ վերջապես, որպես Աշոտ Ողորմածի գահակալման շրջանի մշակութային վերելքի կարևոր դրդապատճառ պետք է առանձնացնել այն խաղաղությունը, որի գրեթե մեկդարյա շրջան ճաշակեց հայությունը՝ սկսած Աշոտ Երկաթի գահակալության վերջին շրջանից: Անհերքելի ճշմարտություն է, որ ժողովուրդների համար ապրելու և ստեղծագործելու չափազանց կարևոր պայման է խաղաղությունը, որը տնտեսական և հոգևոր շինարարության գրավականն է: Այդ խաղաղությունն էր, որ հնարավորություն ընձեռեց Աշոտ Ողորմածին զարգացնելու իր չնաշխարհիկ մայրաքաղաքը, իր տիկնոջ՝ Խոսրովանուշ թագուհու ակտիվ մասնակցությամբ զարկ տալու հայոց մշակույթի զարգացմանը համկողմանիորեն:
Այսօրվա հեռավորությունից վերլուծելով այս ժամանակահատվածը, պետք է դրանից քաղենք հետևյալ դասերը. պահպանենք և ամրապնդենք մեր պետականությունը, միշտ պետության կողքին ամուր կանգնած տեսնենք մեր եկեղեցուն և հավատի առումով լինենք միաձույլ և վերջապես հասնենք խաղաղության, որը մեր ժողովրդի գոյատևման երրորդ կարևորագույն երաշխիքն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *