February 17, 2019

Սոցիալական բնակարանաշինության նոր ծրագրով 5.5 տոկոսով հիփոթեքային վարկի հնարավորություն կտրվի. վարչապետ

Հայաստանի կառավարությունը սոցիալական բնակարանաշինության ծրագիր է սկսելու, որով հնարավոր կլինի երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերել Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով հիփոթեքային վարկի միջոցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր Հայաստանում բանկային տոկոսադրույքների անկման գործընթաց է սկսվել:

Մենք ունենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների անկման գործընթաց: Մենք շուտով սկսելու ենք սոցիալական բնակարանաշինության ծրագիր, որտեղ հիփոթեքային վարկով երկրորդային շուկայից հնարավոր կինի բնակարան ձեռք բերել Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով: Հայաստանում երբեք 5.5 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկ չի եղել»,- ասաց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրում փոփոխություններ են իրականացնելու և զույգերի տարիքային շեմը 65-ից դարձնելու են 70, որպեսզի շուկայում ավելի շատ աշխուժություն լինի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *