February 17, 2019

ԹՐԱՄՓԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԱՆԴԵՊ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ-ի հետ Չինաստանի վարած առևտրային քաղաքականության սկզբունքները: Այս հարցին նա անդրադարձել է կիրակի՝ սեպտեմբերի 9-ին, իր թվիթերյան էջում արված գրառման մեջ:

«Եթե ԱՄՆ-ն ավտոմեքենա է վաճառում Չինաստանին, ապա մաքսատուրքը կազմում է 25%, իսկ եթե Չինաստանն է ավտոմեքենա վաճառում ԱՄՆ-ին, ապա՝ 2%: Որևէ մեկը կարծում է, որ սա արդա՞ր է»,- հայտարարել է նախագահը՝ հավելելով, որ անցյալում են արդեն այն օրերը, երբ այլ երկրները «թալանում էին ԱՄՆ-ը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն անդրադարձել է նաև Apple տեխնոլոգիական ընկերությանը՝ կոչ անելով իր արտադրությունը Չինաստանից ԱՄՆ տեղափոխել, քանի որ մաքսատուրքերի պատճառով Apple-ի արտադրանքի գները կարող են բարձրանալ ամերիկացի գնորդների համար, մինչդեռ ԱՄՆ-ում արտադրելու դեպքում հարկը զրոյական կլինի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *