February 17, 2019

ԱԺ-ում քննարկման է ներկայացվել Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը. թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է

ԱԺ-ում քննարկման է ներկայացվել Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը:

Թեկնածուին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով տեղեկացրեց, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ԲԴԽ-ի առաջարկությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից վեց տարի ժամկետով: Նույն անձը կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Բարձրագույն դատական խորհրդի կազմակերպած ընտրությանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը 10 անդամներից ստացել է յոթի քվեն և սահմանված կարգով նրա թեկնածությունը ներկայացվել է ԱԺ-ին:

Գագիկ Հարությունյանը նշեց, որ Երվանդ Խունդկարյանը 2001 թվականից դատավոր է աշխատում դատական համակարգում, բոլոր աստիճաններով բարձրացրել է:

Վճռաբեկ Դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը ներկայացրեց դատարանի լիազորությունները և իր տեսլականը նախագահի պաշտոնում:

Նա անդրադարձավ հասարակական քննադատություններին և նշեց, որ իշխանությունների տարանջատման սկզբունքի դրսևորումներից է դատական իշխանության անկախությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *