December 19, 2018

Եռաբլուրում տեղի ունեցավ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը

Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով տեղի ունեցավ ազատամարտիկ, «Սասնա Ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը, որն ավելի հայտնի էր «Միայնակ Գայլ» մականունով:

Հուղարկավորությանը մասնակցող թափորը Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց ոտքով է հասել Եռաբլուր։

Խանդոյանին վերջին հրաժեշտ տալու էին եկել հարյուրավոր քաղաքացիներ, տասնյակ հասարակական-քաղաքական գործիչներ։

Նշենք, որ Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը Գյումրիում, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածից՝47 տարեկան հասակում։

Հիշեցնեք, որ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, Արցախյան պատերազմի մասնակից էր։ Նա պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր:

«Միայնակ Գայլ» Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով։ 2018 թ. օգոստոսի 18–ին դատարանի որոշմամբ փոխվել էր Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *