December 19, 2018

«Վերածնունդ» հիմնադրամը հայտարարում է քանդակագործության մրցույթ՝ նվիրված Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը հայտարարում է քանդակագործության մրցույթ՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին։

Մրցույթին կարող են մասնակցել քանդակագործներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

Այն ընթանալու է մեկ փուլով, ընթացքը և ժյուրիի գնահատման գործընթացն իրականացվելու են առցանց տարբերակով, ինչը կապահովի մրցույթի անկողմնակալությունը:

Մայրաքաղաքի հենց սրտում՝ Կաթողիկե Ս. Աստվածածին և հարակից նորակառույց Ս. Աննա եկեղեցիների բակում տեղադրվելիք հուշարձանը կդառնա ազատության, հոգևորի և աշխարհիկի յուրօրինակ ամբողջություն:

Մասնակցության հայտերն ընդունվում են հոկտեմբերի 13-ից դեկտմեբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *