December 19, 2018

Գլխավոր

«Վերածնունդ» հիմնադրամը հայտարարում է քանդակագործության մրցույթ՝ նվիրված Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը հայտարարում է քանդակագործության մրցույթ՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին։ Մրցույթին կարող են մասնակցել քանդակագործներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Այն ընթանալու է մեկ փուլով, ընթացքը և

Եռաբլուրում տեղի ունեցավ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը

Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով տեղի ունեցավ ազատամարտիկ, «Սասնա Ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը, որն ավելի հայտնի էր «Միայնակ Գայլ» մականունով: Հուղարկավորությանը մասնակցող թափորը Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց ոտքով է հասել Եռաբլուր։ Խանդոյանին վերջին հրաժեշտ տալու էին եկել հարյուրավոր քաղաքացիներ, տասնյակ հասարակական-քաղաքական գործիչներ։

Երևանում անցկացվել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» ամենամյա գիտաժողովը

Գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 12-13-ը կայացել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» ( «Science and Technology Convergence (STC)») երկօրյա գիտաժողովը: Միջոցառման նպատակն է քննարկել ու կանխատեսել Հայաստանում հիմնարար և կիրառական հետազոտությունների ապագան, կապեր ստեղծել գիտահետազոտական հիմնարկների ու աշխատողների և արդյունաբերական ընկերությունների միջև։ Այս

Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովի ընթացքում վեճ է տեղի ունեցել Շարմազանովի ու Թուրքիայի խորհրդարանի նախագահի միջև. «ՀաբերԹյուրք»

Անթալիայում մեկնարկած Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովի ընթացքում փակ դռների ետևում լուրջ բանավեճ է ծավալվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ու Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմի միջև, գրում է «ՀաբերԹյուրք»-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ համաժողովի ժամանակ Շարմազանովն ի նշան Կիպրոսի Հանրապետության օկուպացիայի դեմ բողոքի պատվիրակության

«Ինչ ուզում եք արեք՝ Դիարբեքիրը դուրս կմղի բռնարարներին». Փայլանը՝ քրդամետների դեմ ձերբակալությունների նոր ալիքի մասին

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է վերջին օրերին երկրում քուրդ և քրդամետ գործիչների դեմ սաստկացած ճնշումներն ու զանգվածային ձերբակալությունները: Twitter-ի իր պաշտոնական էջում Փայլանը նշել է, որ իշխանությունների ձեռնարկած քայլերի դեմ իրենք շարունակելու են պայքար մղել, իսկ

Իսրայելում հայտնաբերվել է Երուսաղեմի մասին եբրայերենով հնագույն հիշատակումը

Իսրայելում Երուսաղեմի մասին հանգույն հիշատակումներով եբրայերեն մակագրությամբ քար է հայտնաբերվել: Մասնագետների գնահատմամբ՝ գտածոն պատկանում է մեր թվարկության առաջին դարին: Հոկտեմբերի 10-ից այն կցուցադրվի Իսրայելական թանգարանում: Այս մասին գրում է korrespondent.net-ը՝ The Jewish Press-ին հղումով: Մակագրությունը հայտնաբերվել է պեղումների ժամանակ՝ Հերովդես Մեծի ժամանակաշրջանի

Արցախը պետք է ներգրավված լինի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցների աշխատանքներին. այս հարցում անփոխարինելի դեր ունի Ռ. Մելիքյանը. ՀՀ ՄԻՊ

Վաղաժամկետ դադարեցին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի լիազորությունները: Գործընկերոջս սրտացավ ու նվիրված աշխատանքի շնորհիվ իրավապաշտպան այս հաստատությունը միջազգային կառույցներում ստացավ լայն ճանաչում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Քաղաքակիրթ աշխարհին պետք է ճանաչելի դարձնել Արցախն իր

Է. Շարմազանովը Թուրքիայում կմասնակցի Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների միջազգային համաժողովին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ կունենա մի շարք

Հույս ունեմ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներից յուրաքանչյուրն իր ձևով կբացահայտի նոր Հայաստանը. Զ. Մնացականյան

Քիչ առաջ մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախարարական համաժողովը, որի բացմանը ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նախ նշեց, որ Հայաստանը մեծ պատասխանատվություն է ստանձնել Ֆրանկոֆոնիան այստեղ կազմակերպելու առումով, ինչը կարևորագույն խթան է ֆրանսերենի տարածման համար: «Բայց Ֆրանկոֆոնիան մեզ համար միայն չի սահմանափակվում լեզվական

Թուրքիան հրաժարվել է Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերից

Թուրքիան այլևս մտադիր չէ օգտվել Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք փակել ենք ԱՄՀ-ի վարկերի էջը, որպեսզի այլևս երբեք չբացենք», – ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Քըզըլջահամամ շրջանում Արդարություն և զարգացում իշխող կուսակցության ակտիվիստների առաջ: Այս