Երեքշաբթի, Հոկտեմբերի 20, 2020 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Գլխավոր  Մեր Մասին

Մեր Մասին

Մեր Մասին

<<Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն>> ՀԿ հիմնադրվել է 2018թ. փետրվարին: Կենտրոնի գլխավոր նպատակն է՝ հայոց պատմության զարգացման փուլերի հիմամբ իրականացնել քաղաքական վերլուծություններ: Դա ինքնին ենթադրում է այդ պատմության ընթացքի վերաբերյալ նոր հայեցակարգային մոտեցումների մշակում, որոնք կնպաստեն ներկայիս քաղաքական իրողությունների հետ կապված պատմական իրադարձությունների ճիշտ ընկալման հիմքով վերլուծությունների կատարմանը և մատուցմանը։ Այս խնդրի իրականացումն իր առջև դնելով՝ Կենտրոնը կարող է նպաստել ՀՀ ազգային անվտանգության վերաբերյալ ռազմավարության մշակմանը, արտաքին դիվանագիտական այնպիսի ուղիների որդեգրմանը, որոնք հայոց պատմության ընթացքում քննություն են բռնել։ Կենտրոնն իր հիմնադրած <<Պատմություն և քաղաքականություն>> գիտական հանդեսի էջերում, ինչպես նաև իր պաշտոնական կայքում պարբերաբար լուսաբանելու է հայոց պատմության շատ հիմնախնդիրներ՝ նոր, բայց ոչ արհեստական, այլ ըստ հնարավորինս՝ հիմնավոր մոտեցումներով, ինպես նաև մատուցելու է քաղաքական վերլուծականներ, թե մեր և թե գլոբալ կամ տարածաշրջանային խնդիրներին առնչվող։ Անշուշտ նրա խնդիրների մեջ են մտնում նաև համաշխարհային պատմության հիմնահարցերի լուսաբանումը՝ այդ գործում ներգրավելով հայ և համշխարհային նշանավոր պատմաբանների հայագետների և քաղքագետների։ Քանի որ քաղաքականությունը լայնաշերտ հասկացողություն է՝ կարևորվում է նաև տնտեսական, մշակութային, իրավական և այլ քաղաքականությունների վերաբերյալ նոր հայեցակարգերի մատուցումը։ Կենտրոնի կայքը ունի ոչ միայն պատմագիտական և քաղաքագիտական ուղղվածություն, այլ նաև մատուցում է օրվա լրատվությունը։ Կենտրոնի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը;