ԱՄՆ–Կուբա լարվածություն․ Թրամփը հայտարարում է արտակարգ դրություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Միացյալ Նահանգներում հայտարարվում է արտակարգ դրություն։ Ինչպես նշվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում, այդ որոշումը կայացվել է Կուբայից եկող ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով։
«Ես՝ Դոնալդ Թրամփս, Միացյալ Նահանգների նախագահը, ընդունում եմ, որ Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակը ներկայացնում է անսովոր և արտակարգ սպառնալիք ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար և հայտարարում եմ ազգային արտակարգ դրություն՝ կապված այդ սպառնալիքի հետ», - նշված է փաստաթղթում։
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Միացյալ Նահանգները կարող է մաքսատուրքեր սահմանել այն պետություններից ներմուծվող ապրանքների նկատմամբ, որոնք նավթ են մատակարարում Կուբային։