«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանն առանց տանկերի ու հրթիռների կգրավի Եվրամիությունը

17/09/2021

Չեխական Forum 24 առցանց ամսագիրը անդրադարձել է «Հյուսիսային հոսք -2» ռուսական գազի նախագծի մեկնարկի մասին, նշելով. «Գերմանիայի որոշումը` հրաժարվել միջուկային էներգիայից և օգտագործել վերականգնվող էներգիայի աղբյուրներ և բնական գազ, խնդիրներ է ստեղծել ԵՄ-ի համար որպես ամբողջություն:  Գերմանիան կախված է Ռուսաստանից իր էներգետիկ ռեսուրսներով, մինչդեռ այսօր էներգետիկ անվտանգության հարցը ճանաչվում է որպես ուժի ռազմավարական բաղադրիչներից մեկը: Գերմանիայի որոշումն ու դիրքորոշումը հիմնված են նրա ազգային շահերի վրա, և խնդիրն այն է, որ միության բոլոր անդամները կտուժեն Գերմանիայի որոշումից¹»:

Պարբերականը հավելել է. «Մենք դեռ ստույգ չգիտենք Ռուսաստանի և Գերմանիայի միջև համաձայնագրերի և փոխադարձ պարտավորությունների մասին, բայց ամեն դեպքում, եթե մի օր Ռուսաստանի և Եվրոպայի միջև տարաձայնությունները մեծանան, Ռուսաստանը կարող է զինաթափել Եվրոպան առանց տանկերի և հրթիռների:  Եվրոպական երկրներից յուրաքանչյուրն ինչ-որ կերպ կախված է Գերմանիայից, իսկ Գերմանիան՝ Ռուսաստանից: Ռուսաստանից այս կախվածությունը մոտակա տարիներին կդառնա Եվրամիության աքիլեսյան գարշապարը»:
 https://www.forum24.cz/nemecko-pacha-energetickou-sebevrazdu-pomohl-putin/