«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

HIMARS-ի և 7 հազար օտարերկրյա այլ հրետանային արկերի պահեստ է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ

27/11/2022

Ռուսական զորքերը Դնեպրոպետրովսկի շրջանում ոչնչացրել են ուկրաինական զինամթերքի պահեստը՝ HIMARS համազարկային կրակի համակարգի ավելի քան 100 ռեակտիվ արկերով և արտասահմանյան արտադրության ավելի քան 7 հազար խոշոր տրամաչափի հրետանային արկերով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերը հետ են մղել ուկրաինացի զինվորականների գրոհները Հարավ-Դոնեցկի ուղղությամբ Նովոմիխայլովկայի, Պավլովկայի և Շևչենկոյի մոտակայքում. ոչնչացվել է 10 միավոր տեխնիկա: Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել է մինչև 60 մարդ։
Բացի այդ, ռուսական զորքերը մեկ օրում ոչնչացրել են ուկրաինական «Զապորոժիե» խմբավորման հրթիռահրետանային սպառազինության 4 պահեստ։
Ռուսական ՊՆ-ի ամփոփագրում նշվում է նաև, որ մեկ օրում ռուսական զորքերը կրակային դիրքերում ուկրաինական 62 հրետանային ստորաբաժանումներ են խոցել։