«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալն ավելի քան 30 տոկոսով աճել է. իրանցի նախարար

26/08/2022

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է.«Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը վերջին մի քանի ամիսների ընթացքում աճել է ավելի քան 30 տոկոսով», գրում է parstoday.com-ը:

Ռեզա Ֆաթեմի Ամինը Իրանի ու Ռուսաստանի առևտրական հարաբերությունների վերջին իրավիճակի մասին հավելել է.«Տնտեսական հաղորդակցության ընդլայնման կարևոր ենթակառուցվածքներից է դրամական փոխանցումների ենթակառուցվածքը, որը լավ առաջընթաց է ապրում»։

Ֆաթեմի Ամինն ասել է.«Ռուբլու և ռիալի ուղիղ փոխանակումը սկսվել է մի քանի շաբաթ առաջ, և բանակցություններ են տարվում Իրանի Շեթաբ ցանցը Ռուսաստանի բանկային ցանցին միացնելու ուղղությամբ»։

Նշելով որ Իրանի ու Ռուսաստանի միջև առևտրական հոսանքը դեռևս լիովին չի ձևավորվել, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հավելել է.«Երկու երկրների գործունեությունը ընդլայնելու բազմաթիվ ոլորտներ կան»: