Իսրայել Կաց․ Իրանի ցանկացած նոր առաջնորդ կհամարվի լիկվիդացման թիրախ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի ցանկացած նոր առաջնորդ, որը կշարունակի Իսրայելի դեմ ուղղված քաղաքականությունը, կդառնա «լիկվիդացման անվերապահ թիրախ»։ X սոցիալական հարթակում արված գրառման մեջ նա նշել է, որ խոսքը վերաբերում է այն ղեկավարներին, ովքեր կնշանակվեն «իրանական ահաբեկչական վարչակարգի» կողմից՝ Իսրայելի ոչնչացման, ԱՄՆ-ի և այլ երկրների դեմ սպառնալիքների ծրագիրը շարունակելու նպատակով։
Կացի խոսքով՝ Իսրայելի համար որևէ նշանակություն չի ունենալու թիրախի ինքնությունը կամ գտնվելու վայրը։ «Նշանակություն չունի ոչ նրա անունը, ոչ էլ այն վայրը, որտեղ նա թաքնվում է»,- ընդգծել է նա՝ փաստացի հայտարարելով, որ նման քաղաքական ուղեգիծ ընտրած ցանկացած ղեկավար կհամարվի ռազմական գործողությունների օրինական թիրախ։