«Տեցի կռուգ»-ում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի
15/07/2022
Հուլիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմանում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված շինանյութի մանրամեծածախ առևտրի տարածքում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդուն և արձանագրել նրա մահը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Աղբյուրը նաև հայտնում է, որ մահացածը Երևանի բնակիչ Ա․ Հ․-ն էր։