«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայկ Լյուդվիգյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

13/06/2022

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այսօր մրցագորգ են դուրս եկել 48կգ, 55կգ, 60կգ, 80կգ և 110 կգ քաշային ըմբիշները:

Հայաստանի հավաքականը այս քաշային կարգերում ներկայացնում են համապատասխանաբար Տիգրան Գալստյանը, Հայկ Լյուդվիգյանը, Վահե Հովհաննիսյանը, Արման Մովսիսյանը և Ռաֆայել Թովմասյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրանցից 2-ին՝ Հայկ Լյուդվիգյանին և Վահե Հովհաննիսյանին, հաջողվել է դուրս գալ կիսաեզրափակիչ:

Քիչ առաջ կիսաեզրափակիչ գոտեմարտում Հայկ Լյուդվիգյանը 4-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Հալիլ Չինարին և դուրս է եկել եզրափակիչ: