«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Քսանմեկերորդ դարում աշխարհն արագ փոխվում է, եւ ով դա չի նկատում՝ ուշանալու է.նախագահ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին

23/06/2020

«Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Նախագահի հետ հարցազրույցում մտադրվել էինք ընդգրկել հարցերի լայն շրջանակ։ Սակայն մեր զրույցը ինչ-որ տեղ սահմանափակ ստացվեց․ պատճառը բնավ էլ նախագահ Սարգսյանի ծննդյան օրը չէր, այլ հանրապետության նախագահի հագեցած եւ արդեն իսկ հաստատված աշխատանքային օրակարգը։ Իսկ Նախագահի ծննդյան օրը մեկն էր նրա հերթական աշխատանքային օրերից․․․

«Մեր ժողովուրդը,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում մասնավորապես նշել է Արմեն Սարգսյանը,- սփռված է աշխարհով մեկ, եւ մենք յուրօրինակ ցանց ունենք, որը հսկայական արժեք ու առավելություն է ժամանակակից աշխարհում: Ես ուզում եմ մեկ անգամ եւս կրկնել, որ որպես զարգացող երկիր եւ համաշխարհային ազգ, մեր խոսքն ունենք ասելու աշխարհին: Այդ իմաստով ինձ տեսնում եմ որպես միջնորդ, որպես դեսպան Հայաստանի ու աշխարհի միջեւ: Հասկանում եմ, որ շատերը դեսպան բառի մեջ առաջին հերթին եւ գուցեեւ միայն կպատկերացնեն դիվանագիտական ներկայացուցչի։ Սակայն եկեք մտածենք շատ ավելի լայն, եւ ոչ միայն այս հարցում։ Որքան նեղ մտածենք, այնքան փոքր ենք զարգանալու։ Հետեւաբար՝ գոյատեւելու ենք, ոչ թե հաղթելու։ Մինչդեռ մենք իրավունք չունենք մտածել գոյատեւելու մասին։ Մենք պետք է մտածենք ապրելու, ստեղծելու եւ հաղթելու մասին։ Քսանմեկերորդ դարում աշխարհն արագ փոխվում է, եւ ով դա չի նկատում՝ ուշանալու է։ Այդ ճանապարհին մեզնից յուրաքանչյուրը պետք է գտնի իր կյանքի առաքելությունը։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է հավատա, որ ինքը համազգային խնդիրների լուծման մաս է կազմում: Մեզնից յուրաքանչյուրի առաքելությունը համադրելով՝ դա կվերածենք համազգային առաքելության, այնուհետեւ համազգային գործի, համազգային նպատակի ու ի վերջո՝ համազգային հաղթանակի»։

Աղբյուրը՝ Armenpress