«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանակերտ քաղաքում եւ հարակից շրջաններում իրականացվել են հատուկ միջոցառումներ. ԱՀ ոստիկանություն

30/07/2022

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի հրամանով՝ երեկ Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում, ինչպես նաև մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացվել են հատուկ միջոցառումներ, որի նպատակն է կանխել ու նվազագույնի հասցնել բոլոր տեսակի հանցագործությունները:

«Վերլուծությունը ցույց է տվել, որ այսօրինակ միջոցառումների շնորհիվ, Հանրապետության տարածքում զգալիորեն նվազել են իրավախախտումներն ու պատահարները:

Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը ստորաբաժանումների ծառայողներին ու վերակարգի պատասխանատուներին նախ տվել է համապատասխան մի շարք հանձնարարականներ:

Ուժեղացված ծառայության ընթացքին հետևել ու տեղում ցուցումներ են տվել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետն ու տեղակալ Վրույր Խաչատրյանը:

Հատուկ միջոցառումների շրջանակներում կանգնեցվել և վարորդների ներկայությամբ զննվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ստուգվել փոխադրվող բեռը։

Հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ առանց վարորդական իրավունքի վկայականի և անսթափ վիճակում տրանսպորտային միջոց շահագործելու դեպքեր: Ոստիկանության ծառայողները  մեքենաներում հայտնաբերել են նաև շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, ինչպես նաև զենք ու զինամթերք:

Այս մասին հավելյալ տեղեկությունները կհրապարկվեն 02 հաղորդաշարի առաջիկա թողարկումներում, Police.nk.am կայքում և ՆԳ նախարարության ոստիկանության ֆեյսբուքյան էջում:

Խստացված ռեժիմով ծառայությունը Հանրապետության տարածքում կիրականացվի պարբերաբար»,-նշվում է Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրությունում: