«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Ծաղկաձորում հավաք են անցկացնում

20/01/2021

Հունահռոմեական ոճի մբշամարտի Հայաստանի մեծահասակների ու երիտասարդներների ընտրանիները հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Մեծահասակների հավաքականն ամբողջական կազմով պատրաստվում է փետրվարին կայանալիք միջազգային մրցաշարին, որը վերջին ստուգատեսը կլինի «Տոկիո-2020»-ի վարկանշային մրցաշարերից ու Եվրոպայի առաջնությունից առաջ.

Հայաստանն այս պահին ունի օլիմպիական 2 ուղեգիր, սակայն Սահակյանը վստահեցնում է, որ մենք կարող ենք ու անելու ենք ավելին:

Երիտասարդ ըմբիշները, ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ, նոր տարվա առաջին հավաքի ընթացքում շեշտը դնում են հիմնականում ֆունկցիոնալ ու ֆիզիկական պատրաստվածության վրա:

Առաջիկայում հավաքական թիմը կմասնակցի միջազգային մրցաշարի. առայժմ հստակ ժամկետներ հայտնի չեն: Փետրվարին արդեն Օլիմպավանում կլինի ևս մեկ ուսումնամարզական հավաք, որի ավարտից մեկ ամիս անց էլ կկայանա Հայաստանի երիտասարդների առաջնությունը:

Հունահռոմական ոճի ըմբիշների՝ Հայաստանում սերնդափոխությունը, երիտասարդականից մեծահասակների հավաքական անցումը 10 տարի և ավելի հստակ կատարվում է:

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանը «Տոկիո-2020»-ի ուղեգրեր ունի 77 կգ և 97 կգ քաշային կարգերում, որոնք նվաճել են համապատասխանաբար Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Հեղինակ՝ Արմեն Գարամյան