«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խոստանում եմ լինել բոլոր ամերիկացիների նախագահը. Ջո Բայդեն

07/11/2020

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ում հաղթանակի մասին արդեն հայտնել են մի շարք առաջատար լրատվամիջոցներ, խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իր օգտին քվեարկել են, թե ոչ:Ջո Բայդենը գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում:

«Ամերիկա, ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ ընտրել եք մեր մեծ երկրի ղեկավար: Մեզ սպասվող աշխատանքը բարդ է լինելու, բայց ես ձեզ խոստանում եմ՝ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իմ օգտին եք քվեարկել, թե ոչ:

Ես կպահպանեմ այն հավատը, որ դուք ինձ տվել եք»,- գրել է Բայդենը: