Երեքշաբթի, Օգոստոս 03, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկները թռիչքից 11 րոպե անց վերադարձել են Երկիր

20/07/2021

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսին և ևս երեք ուղևորներին տիեզերք տեղափոխած ուղևորատար պարկուճը բարեհաջող վայրէջք է կատարել Տեխասում գտնվող կոսմոդրոմից ոչ հեռու, հաղորդում է Интерфакс գործակալությունը: Թռիչքն իրականացվել էր Ջեֆ Բեզոսի սեփական New Shepard հրթիռային և պարկուճային համակարգով:

Թռիչքի ընդհանուր տևողությունը եղել է 11 րոպեից պակաս: Պարկուճն անջատվել է կրող հրթիռից, իներցիայով բարձրացել ծովի մակարդակից 100 կմ բարձրության վրա: Այս բարձրության վրա New Shepard-ի ուղևորները մի քանի րոպե գտնվել են անկշռության մեջ:

Վայրէջքից մի քանի րոպե անց Ջեֆ Բեզոսի ստեղծած Blue Origin ընկերության աշխատակիցները բացել են պարկուճի կափարիչը, և ծափահարությունների ներքո տիեզերական զբոսաշրջիկները դուրս են եկել:

Աշխարհի ամենահարուստ մարդուն տիեզերական թռիչքի ժամանակ ուղեկցել են նրա կրտսեր եղբայր Մարկ Բեզոսը, իր առաջին թռիչքին 60 տարի սպասող, 82-ամյա կին տիեզերագնաց Ուոլլի Ֆանկը (ով նախապատրաստում էր անցել դեռ 1960-ականներին, սակայն այդպես էլ չէր մասնակցել դեպի տիեզերք թռիչքին) և 18-ամյա Օլիվեր Դեյմոնը: