«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր. Թրեյսի

04/10/2022

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Լին Թրեյսին ընդգծել է ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։

«Դեսպանը նշել է, որ ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է, և մատնանշել, որ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր»,- նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։