«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կադիրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

17/11/2022

Սեպտեմբերից Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հետախուզում էր հայտարարել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին նկատմամբ, հայտնում է Украинскую правда-ն։

Հաղորդվում է, որ Կադիրովն «անհետացել է» սեպտեմբերի 12-ին։

Նա հետախուզվում է Ուկրաինայի ՔՕ 110 հոդվածի 3-րդ մասի (ոտնձգություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ, որը հանգեցրել է մարդկանց մահվան կամ այլ ծանր հետևանքների) և 437 հոդվածի 2-րդ մասի (ագրեսիվ պատերազմ ծրագրելը, նախապատրաստելը, սկսելը և վարելը) հատկանիշներով։

Ըստ այդ հոդվածների՝ Կադիրովին սպառնում է տասը տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում։