«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Պատրաստ ենք միանալ մեր եղբայրներին․ տեսանյութ

19/10/2020

Այսօր գրվում է մեր ազգի հաղթական էջերից մեկը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա փառքով և սխրանքներով կերտված պատմության նորօրյա հերոս։ Մեր ժողովրդի պատմության այս կարևորագույն մարտում՝ մենք վերջակետ դնելու ենք միայն հաղթանակով: Կոչ ենք անում՝ բոլոր աղջիկներին ու կանանց միանալ մեր հայրենական կռվին, իրենց մասնակցությունն ունենալ մեր հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում և ցույց տալ աշխարհին հայ կնոջ արիությունն ու հաղթական ոգին։ Պաշտպանության Նախարարությանը հայտնում ենք մեր բացարձակ պատրաստակամությունը զինվորագրվելու ՊԲ շարքերում և ռազմաճակատ մեկնելու։ Ի գործ, #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ