Ռոսսելխոզնադզորը ամենամսյա մոնիթորինգ է իրականացնում Հայաստանից եկող արտադրանքի նկատմամբ
10/06/2026
Ռոսսելխոզնադզորը ամեն ամիս իրականացնում է Հայաստանից ռուսական շուկա մուտք գործող արտադրանքի մոնիթորինգ։ Այս մասին ՏԱՍՍ-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում տված հարցազրույցում հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
«Մենք այժմ ամեն ամիս մոնիթորինգ ենք իրականացնում ռուսական շուկա մուտք գործող արտադրանքի նկատմամբ։ Դիտարկում և վերլուծում ենք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի մասով արձանագրված խախտումների աճ է լինում, մեր գործընկերները սկսում են բանակցություններ», - ասել է Դանկվերտը՝ պատասխանելով Հայաստանից մատակարարումների վերաբերյալ հարցին։
https://finport.am/full_news.php?id=56625&lang=2