«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չեղարկել են և տոնը, և Դիլիջանի հավաքը․ «Հրապարակ»

28/01/2022

«Հրապարակ»-ը գրում է․ Ոչ վաղ անցյալում համաժողովրդական տոնի վերածված Հայոց բանակի տարեդարձը այս՝ հոբելյանական տարում էլ մեծ շուքով չի նշվի: Երեկ չեղարկվել է տոնական մեծ միջոցառումը, որը պետք է կայանար Դվին հյուրանոցում: Պատճառն, ըստ լրատվամիջոցների, այն է, որ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մասնավորապես ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, նախարար Սուրեն Պապիկյանի:

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ նաև, որ երկրորդ անգամ covid-19 է ախտորոշվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ եւ նա ինքնամեկուսացել է: Տպավորություն է, որ իշխանությունը կազմակերպված կերպով տապալեց այսօրվա միջոցառումները: Որպեսզի այս ամենը կազմակերպված դեմարշ չդիտարկվի, ՔՊ-ն չեղարկել է նաեւ Դիլիջանյան եռօրյա հավաքը, որը ծրագրել էին անցկացնել հունվարի 28-30-ը: Այլեւս Դիլիջան մեկնելու կարիք չկա՝ Բանակի օրվա միջոցառումներից խուսափելու հարգելի պատճառ ունեն՝ կովիդը։