«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ ՀՀ-ն չի ընտրի այն ճանապարհը, որն ընտրել է Ուկրաինան․ Պեսկով

25/07/2024

Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ իրենք չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Պեսկովը, մասնավորապես, ասել է. «Կրեմլում հարգանքով են վերաբերվում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանը, սակայն հույս ունեն, որ այն չի լինի ի վնաս Մոսկվայի հետ հարաբերությունների։ Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ուղիները։ ՀՀ-ն մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր։ Մենք չէինք ցանկանա, որ նրան փնտրտուքները տանեին այն ճանապարհով, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը»:

Նա նաև հավելել է. «Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ»: