«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երուսաղեմում 9-ամյա տղան 3000 տարվա վաղեմության եզակի ոսկյա զարդ է գտել (լուսանկարներ)

30/11/2020

Երուսաղեմում իննամյա Բինյամին Միլտը Երուսաղեմի Տաճարի լեռան վրա փոքրիկ ոսկե զարդ է գտել, որը 3000 տարվա վաղեմություն ունի: Այս մասին հայտնում է Temple Mount Sifting Project կայքը։

Զարդն ունի չորս շերտ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է միմյանց ծաղկի տեսքով ամրացված փոքրիկ ոսկե ուլունքներից: Ընդ որում, ուլունքները լավ են պահպանվել։ Նշվում է, որ սկզբում հնագետը, որին ցույց են տվել գտածոն, նույնիսկ կարծել է, որ այն ժամանակակից առարկա է։

Պարզվել է, որ զարդը ստեղծվել է Երուսաղեմի առաջին տաճարի ժամանակներում (Սողոմոնի տաճար, գոյություն է ունեցել մ.թ. ա. 950-586թթ.)։

Գիտնականները նշում են, որ այդ ժամանակաշրջանի ոսկյա իրերը չափազանց եզակի արտեֆակտեր են, քանի որ այդ ժամանակ ոսկին իր մեջ ներառում էր արծաթի զգալի խառնուրդներ։

 

Gold bead, apparently lost on Temple Mount 3,000 years ago, found by 9-year- old | The Times of IsraelGold bead, apparently lost on Temple Mount 3,000 years ago, found by 9-year- old | The Times of IsraelTemple Mount Sifting Project uncovers 3,000-year-old gold bead lost on holy  site | The Times of Israel
 

tert.am