«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը գերձայնային հրթիռի առաջին մարտական արկերը կունենա մոտ վեց ամսից. Breaking Defense

14/08/2022

ԱՄՆ բանակը նախատեսում է իր գերձայնային հրթիռի առաջին մարտական արկերն ունենալ մոտավորապես վեց ամիս հետո՝ հայտնում է Breaking Defense օրաթերթը:

Նշվում է, որ ԱՄՆ ցամաքային զորքերի արագ արձագանքման և կրիտիկական տեխնոլոգիաների վարչությունը մշակում է ցամաքային բազավորման հեռահար գործողության գերձայնային զենք: Դա ծառայության արդիականացման 35 գլխավոր առաջնահերթություններից մեկն է՝ 2023 թ. ֆինանսական տարում օպերատիվ ներուժի զարգացման նպատակով: