«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զախարովան՝ «Կովերի պարտեզի» մասին

29/11/2023

Ռուսաստանը մտահոգված է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների հանդեպ հաճախակի դարձած սադրանքներով։ Այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

«Մասնավորապես, ուշադրություն ենք դարձրել կոնֆլիկտային այն իրավիճակին, որ ստեղծվել է Հին քաղաքում տեղակայված, այսպես կոչված, «Հայկական պարտեզի» շուրջ․ այն դատական քաշքշուկի առարկա է դարձել Երուսաղեմի հայկական պատրիարքության և իսրայելական կազմակերպություններից մեկի միջև»,- ներկայացրեց իրավիճակը Զախարովան։

«Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին քայլեր ձեռնարկել այս զգայուն հարցի արդարացի լուծման համար՝ օրենքի սահմաններում։ Մենք հավատում ենք, որ երկրի կրոնական բոլոր համայնքների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն»,- հայտարարեց Զախարովան։

Նա նշեց՝ Ռուսաստանը դեմ է ցանկացած ապօրինի գործողության, որի նպատակը երկրում պատմականորեն ձևավորված էթնիկ հավասարակշռությունը խախտելն է Երուսաղեմի Հին քաղաքում, ներառյալ՝ ոտնձգությունները դարերով այնտեղ ապրող քրիստոնյաների, նրանց սեփականության և սրբավայրերի հանդեպ։