Երեքշաբթի, Սեպտեմբերի 22, 2020 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Գլխավոր  Սոցիալական հեռավորությունը առողջության պահպանման հարց է լուծում , այն չշփոթե՛ք սոցիալական օտարման հետ. Սոֆյա Հովսեփյան

Նկար

Սոցիալական հեռավորությունը առողջության պահպանման հարց է լուծում , այն չշփոթե՛ք սոցիալական օտարման հետ. Սոֆյա Հովսեփյան

16/09/2020 33

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սոցիալական ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, թե ՞ սոցիալական ՕՏԱՐՈՒՄ
Անդրադարձ կրթության կազմակերպմանը :
Գաղտնիք չէ , որ մենք ունենք լուրջ խնդիր կրթության կազմակերպման առումով , քանի որ դպրոցները մշտապես զրկված են եղել ինքնուրույնությունից. տնօրենները , մասնագետները և մնացած բոլոր օղակները՝ կրթության կազմակերպողները , առավել շատ մտածել են՝ ինչպես անեն , որ չսխալվեն ու ստուգումների ժամանակ կանոնները ճիշտ պահեն, քան թե երեխայի «լավագույն շահը» դիտարկեն և կազմակերպեն այնպես, որ կանոնն էլ պահվի , և երեխան ՝ սանը, չտուժի այդ ամենի արանքում :
Գաղտնիք չէ նաև , որ դպրոցները մշտապես բողոքել են այն բանից , որ իրենց չեն տալիս այդ ազատությունը , որ ինքնուրույն տնօրինեն, կառավարեն , կազմակերպեն, քանի որ ՊՈԱԿ են, և օրենքն ու տրամաբանությունը դա են թելադրում :
Բայց...
Այսօր, թեև ոչ անթերի(երբեմն անտրամաբանական) , բայց որոշումները ուղարկվում են դպրոց, և կազմակերպումը թողնում տնօրենների հայեցողությանը : Տնօրեններն էլ կազմակերպում են այնպես, ինչպես որ պատկերացնում են :
Այս մեկուկես տարին լավագույն թեստավորումն էր հասկանալու համար, թե ո՞ր տնօրենն է կարողանում լինել կազմակերպիչ, և որը՝ ոչ : ( Ապացույցներից հերթականը երեկ հրապարակված լուսանկարներն են մի քանի դպրոցներից ):
Հիմա շատ բարդ իրավիճակ է իմ դիտարկմամբ , որ ո՛չ ազատությունն է մի բան , ո՛չ էլ գերվերահսկողությունը , քանի դեռ մենք սերնդափոխության չենք գնացել թե՛ տնօրենների , թե՛ ուսուցիչների առումով :


2020թ. մայիսին մի բողոք ստացա Երևանի դպրոցներից մեկի մասին և այդ բողոքը բնականաբար ուղարկեցի ԿԳՄՍ նախարարին : Նախարարը կարդալուց հետո տեղեկացրեց , որ մի քանի օր առաջ մի դպրոցի կողքից անցնելուց ականատես է եղել դասագրքերի հանձմանը, որը շատ պատշաճ կազմակերպված է եղել և նույնը տեղեկացրել են իրենց այլ դպրոցների մասով : Բնականաբար չառարկեցի, բայց առաջարկեցի ուշադիր լինել, քանի որ վերոնշածս ունեի աչքիս առաջ, և ստացա համաձայնություն , որ անպայման ուշադիր կլինեն :
Ի՞նչ տեղի ունեցավ հաջորդ օրը՝ բոլորդ իմացաք. մեկը քեֆ էր անում , մյուսը ճոխ միջոցառում և այլն:
Որպես կանոն ես չեմ մեղադրում դպրոցներին, քանի որ, այո՛, իրենց սովորեցնել է պետք, իսկ երբ դրանից հետո կրկնում են, ապա լինել շատ խիստ :
Բայց ...
Սխալ է իմ մոտեցումն էլ , քանի որ կառավարողը պարտավոր է ունենալ համապատասխան հմտություններ , երբ հավակնում է ստանձնել այս կամ այն հաստատության կառավարումը :
Այսքան երկար - բարակ գրելուս իմաստն այն է , որ խնդրեմ , առաջարկեմ , պահանջեմ կրթության կազմակերպման պատասխանատուներին, բոլոր մանկավարժներին , կրթության փորձագետներին՝ այն, ինչ անում եք, միշտ աչքի առաջ ունեցեք երեխայի հոգեբանությունը , տարիքային առանձնահատկությունը, երեխայի հույզերը , երեխայի ֆիզիկական առողջությունը , մտավոր և հոգևոր առողջությունը և այլն :
Հիշե՛ք , որ այն, ինչ այսօր «կոտրեցինք», վաղը անհետք չի սոսնձվելու:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ առողջության պահպանման հարց է լուծում , այն չշփոթե՛ք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕՏԱՐՄԱՆ հետ»: