«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հիվանդ երևակայության արդյունք է. Դումանյանը` ԵՊՀ-ի շենքը հյուրանոցի վերածելու լուրի մասին

08/09/2022

Ակադեմիական քաղաքը հիմնելուց հետո Երևանի պետական համալսարանի շենքը կմնա որպես ԵՊՀ–ի շենք։

 Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` անդրադառնալով լուրերին, թե նպատակ ունեն ԵՊՀ–ի շենքը հյուրանոցի վերածել։

«Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն հասնում է գործնական փուլ. քննարկվում է այն տարբերակը, որ եղած բուհերի հենքի վրա պետք է ստեղծվեն նոր բուհեր, այլ ոչ թե բուհերը պետք է միավորվեն։ Երևանի պետական համալսարանի շենքը կմնա որպես ԵՊՀ–ի շենք։ Դասապրոցես կլինի, թե ադմինստրատիվ շենք կլինի` հետո պարզ կլինի։ Որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունքն է. լուրջ մարդկանցից չեմ լսել, թե ԵՊՀ–ի շենքը կդառնա հյուրանոց»,–ասաց Դումանյանը։