Էրդողանը շարունակում է հարվածներ հասցնել Պուտինի մեջքից. Reuters
Թուրքական «Բայկար» պաշտպանական ընկերությունը Կիևի մոտակայքում սկսել է գործարան կառուցել, որտեղ կաշխատի մոտ 500 մարդ, և որտեղ նա կարտադրի իր TB2 կամ TB3 անօդաչու թռչող սարքերի մոդելները, Reuters-ին ասել է ընկերության գործադիր տնօրենը։
Թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը համաշխարհային ճանաչում են ձեռք բերել այն բանից հետո, երբ ուկրաինական բանակն այն օգտագործել է ռուսական ուժերին խափանելու համար՝ ոչնչացնելով զրահատեխնիկա և հրետանային համակարգեր:
Baykar-ը հայտարարել է, որ իր TB2 անօդաչու թռչող սարքի արտահանման գործարքներ է կնքել 30 երկրների հետ: Դրանք ներառում են Ուկրաինան, Եթովպիան, Լիբիան և Ադրբեջանը , ըստ SIPRI վերլուծական կենտրոնի:
«Ուկրաինայի գործարանը մեծ է, մենք նախատեսում ենք աշխատանքի տեղավորել մոտ 500 մարդ»,- ասաց նա։
Բայրաքթարը նշել է, որ տարեկան թողունակությունը կկազմի մոտ 120 միավոր, սակայն ասել է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք ուկրաինական գործարանում արտադրությունը կենտրոնանալու է TB2 կամ TB3 անօդաչուների մոդելի վրա:
Թարգմանությունը՝ generalnews.am