Բոսնիացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Փյունիկ»
01/08/2021
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 29-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ադնան Շեչերովիչը։ Բոսնիացի ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է լատվիական «Ռիգան»։ Տեղեկացնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը։
Նա հանդես է եկել նաև մի շարք բոսնիական, հոլանդական և ավստրիական ակումբներում։ Ադնան Շեչերովիչը հանդիսանում է նաև Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի թեկնածու։