«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռազմական այս հանցագործությունները մատնանշում են տարածաշրջանում Ալիևի ռեժիմի մարդասպան արշավը․ Ֆրանկ Փալոն

04/10/2022

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը խստորեն դատապարտել է ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների դաժան մահապատիժը։

Կոնգրեսականը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է․

«Ռազմական այս հանցագործությունները առանձին միջադեպեր չեն, մատնանշում են տարածաշրջանում Ալիևի ռեժիմի մարդասպան արշավը։

ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է հետամուտ լինեն այս զազրելի արարքների պատասխանատվության համար»։