«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոր հմտություններ մարզային և համայնքային գրադարանների աշխատակիցների համար

11/07/2022

2022 թվականի հուլիսին Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատակից կմասնակցի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրին, որն ուղղված է նրանց մասնագիտական կարողությունների բարելավմանն ու աշխատանքի որակի բարձրացմանը:

Նախատեսվում է դասընթացներն անցկացնել երկու փուլով՝ երկուական օր տեսական՝ առցանց և գործնական՝ առկա վարման ձևաչափերով: Դասընթացները կվարեն Մայր աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանների մասնագետները և հրավիրված փորձագետներ:

Ծրագրում ներառված թեմաները վերաբերում են գրադարանային աշխատանքի տարաբնույթ գործառույթների վերաբերյալ տեսական գիտելիքների ամրապնդմանը, գրադարանի աշխատանքների կանոնակարգմանը, աշխատակիցների մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը և ոլորտի այլ հիմնախնդիրների: