«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որքան գումար է ծախսել ՀՀ առողջապահության նախարարությունը Covid-19–ի դեմ պայքարի շրջանակում

10/05/2021

ՀՀ–ում կորոնավիրուսային համավարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում առողջապահության նախարարությունը 2021 թվականի հունվարից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 5.5 մլրդ դրամ է ծախսել։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը` հրապարակելով ծախսերի աղյուսակը։

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Ըստ այդ աղյուսակի`

  • վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերը կազմել են 2.990.516.249 դրամ,
  • բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումները (պայմանագրային գներով)` 944.091.534 դրամ, 
  • Covid-19-ի շրջանակներում պարգևատրումները` 32.401.889 դրամ, 
  • պաշտպանիչ միջոցներով հագեցվածության ծախսերը` 19.309.746 դրամ, 
  • դեղորայքի և ԲՆԱ հագեցվածության ծախսերը` 1.423.540.261 դրամ, 
  • բշկական սարքավորումներով հագեցվածության ծախսերը` 44.900.114 դրամ, 
  • բժշկական կենտրոնների վերանորոգման ծախսերը` 52.343.206,
  • այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումները` 87.299.220։

Այս բոլորի հանրագումարը 5.594.402.219 դրամ է կազմել