«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ԶՈՒ-ն է խախտել հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

04/08/2022

Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։

Այս մասին տեղեկանում ենք  Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը սրվել է։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սարիբաբայի բարձունքի շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար»,–ասված է հաղորդագրությունում։