«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ժամանակն է, որ Հունաստանը վերջապես պատժի Ալիեւին. հունական ԶԼՄ-ներ

10/08/2022

Օկուպացված հյուսիսային Կիպրոսի ղեկավար Էրսին Թաթարը Քոնիայում հանդիպել է Ադրբեջանի ցեղասպանածին բռնապետ Իլհամ Ալիեւի հետ։

Կիպրոսցի թուրքերի առաջնորդի գրավոր հայտարարության համաձայն՝  Թաթարը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Քոնիա՝ մասնակցելու Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։

Թաթարը հանդիպել է Ալիեւի հետ, հանդիպումը տեւել է մոտ 40 րոպե։ Հանդիպման ընթացքում Թաթարը Ալիեւին տեղեկացրել է Կիպրոսի մասին եւ ասել, որ իրենք Թուրքիայի հետ համաձայնեցված քաղաքականություն են վարում։

Նշելով, որ հանդիպումն անցել է անկեղծ մթնոլորտում, Թաթարն ընդգծել է, որ տրվել են երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների զարգացման գնահատականները։

Ավելի պարզ ասած՝ արնատենչ եւ կոռումպացված բռնապետ Ալիեւը օրինականացրել է կեղծ-պետությունը։

News Break-ի տեղեկացմամբ՝ ժամամակն է, որ Հունաստանը վերջապես պատժի այդ մարդասպանին, որը բթացրել է արեւմտյան խիղճը՝ երեք միլիարդ դոլարից ոչ պակաս կաշառքներ բաժանելով արեւմտյան քաղաքական գործիչներին եւ պաշտոնյաներին։