«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհայտ կորածների, գերեվարվածների ընտանիքները ևս 1 ամիս կստանան աջակցություն՝ 300.000 դրամի չափով

22/09/2022

2020 թվականի սեպտեմբերի 27-ից թշնամու կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների, գերեվարվածներին ընտանիքները ևս մեկ ամիս սոցիալական աջակցություն կտրամադրվի: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Որոշման նախագծում նշվում է, որ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, գերեվարվածների ընտանիքները ևս 1 ամիս կստանան սոցիալական աջակցություն ՝ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2022 թվականի հոկտեմբերի 5-ը:

«Մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք»,-նշված է նախագծում։