«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Գոռ Երիցյանը կանցկացնի 14-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում

04/12/2020

ԱՄՆ-ում ուշ գիշերը կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի 14-րդ մենամարտը: Նրա մրցակիցը կլինի մեքսիկացի Մահորնի Մոնտեսը: 31-ամյա փորձառու բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 46 մենամարտ, որոնցից 36-ում հաղթել է: Երիցյանը, հիշեցնենք, անցկացրած բոլոր 13 մենամարտում հաղթանակ է տարել:

Միջին քաշային կարգում Գոռ Երիցյանի ու Մահորնի Մոնտեսի մենամարտը կլինի 8 ռաունդանոց:

1Lurer.am