«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Ալեն Սիմոնյանի՝ Կիպրոս այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպին

25/10/2021

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից գլխավորած պատգամավորական պատվիրակության՝ Կիպրոս այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ մի խումբ հայեր նրանց տեսնելիս վանկարկել են «դավաճաններ», «մարդասնաններ»:

Այս առնչությամբ Ալեքսանյանը գրել է. «Կիպրոս կատարած պաշտոնական այցի ընթացքում արդեն երկրորդ անգամ ինչ-որ 4-5 հոգի եկել հյուրանոցի մոտ ակցիա էին անում։

Էլ դավաճան, էլ ինչ ասես։ Ասում եմ՝ լավ հարց չկա, բայց պատերազմի ժամանակ Կիպրոսում գոնե տա՞ք էր։ Ու կամ գոնե էս ակցիաների համար նորմալ ժամավճար տալի՞ս են։ Էլի լռություն։

Մի խոսքով էլի հինգ րոպե գոռացին, նկարվեցին ու ծիծաղելով գնացին։

Մի խոսքով, սիրելի պատվիրատուներ, սա հաշվի առեք, գուցե գնի հարցում որոշակի զեղչեր ստանաք անպիտան ծառայությունների համար»։