«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը միակն է, որ չունի երկնիշ գնաճ. Գևորգ Պապոյան

16/05/2022

ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը միակն է, որ չունի երկնիշ գնաճ: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

«Ռուսաստանում գնաճը 16,7 տոկոս է, Բելառուսում՝ 15,9 տոկոս, Ղազախստանում և Ղրղզստանում՝ 13,2 տոկոս, իսկ Հայաստանում՝ մոտ 8 տոկոս: Երբ նայում ենք մեր հարևաններին, ապա Թուրքիայում գնաճը 70 տոկոս է, Իրանում՝ 35,6 տոկոս, Վրաստանում՝ 12,8 տոկոս, Ադրբեջանում՝ 12,2 տոկոս»,- ասաց Պապոյանը:

Այս հարցում նա կարևորեց ԿԲ-ի արդյոնավետ աշխատանքը: 

«Կարևոր է հասկանալ, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, և այն գործիքակազմը, որ կիրառվում է, բավականին արդյունավետ է»,- ասաց Պապոյանը: