
Զորավարժանքներ Գյումրու 102 ռազմաբազայի զինվորական տարածքներում. կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել
23/09/2022
Գյումրու 102 ռազմաբազայի զինվորական տարածքներում յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ:
Գյումրու համայնքապետարանից ազգաբնակչությանը հորդորում են քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել: