«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զոհեր, վիրավորներ չկան. Թորոսյան

07/10/2022

Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` անդրադառնալով լուրերին, թե հակառակորդը կրակում է Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ։

«Ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել։ Այս պահին փոխհրաձգություն չկա»,–ասաց Թորոսյանը։

Նշենք, որ առավոտյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է, որ Կուտական գյուղի բնակիչները հայտնել են՝ թշնամին այսօր առավոտից որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: