«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը նոր գրոհներ է սկսել Հյուսիսում, Մարտակերտի Մատաղիսի շրջանում, ինչպես նաև հարավում՝ Արաքս գետի երկայնքով. Բարոնուհի Քերոլայն Քոքս

29/09/2020

Բարոնուհի Քերոլայն Քոքսը հայտարարություն է տարածել։

«Կիրակի առավոտյան արցախա-ադրբեջանական ամբողջ ռազմաճակատի երկայնքով հսկայական հրթիռային, հրետանային, անօդաչու թռչող սարքերի և օդային ռմբակոծությունների զանգվածային ցամաքային և օդային հարձակումը սկսելուց արդեն երկրորդ օրը շարունակվում են ինտենսիվ մարտերը:

Ադրբեջանը նոր գրոհներ է սկսել Հյուսիսում, Մարտակերտի Մատաղիսի շրջանում, ինչպես նաև հարավում՝ Արաքս գետի երկայնքով, որոնք հաջողությամբ պաշտպանվում են: Ադրբեջանական կողմը կրել է մեծ թվով զինծառայողների և ռազմական տեխնիկայի կորուստներ՝ Ստեփանակերտի ՊՆ խոսնակի վերջին զեկույցում նշվում է, որ ընդհանուր թիվը կազմում են ավելի քան 350 ադրբեջանցի զինվոր և 45 տանկ, տասնյակ անօդաչու թռչող սարքեր և 4 ուղղաթիռ: Ինչպես նաև հաղորդվում է թուրքական օդային ուժի F16 տապալման մասին:

Արցախյան կողմի կորուստների թիվը կազմում են 45 զինվոր և օդային պաշտպանության միավոր, ինչպես նաև տանկեր և փոխադրամիջոցներ: Կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում ադրբեջանական այս նոր ագրեսիայի հենց սկզբում Արցախի հարավի Մարտունի քաղաքում սպանվել են տատիկը և նրա փոքրիկ թոռը: Այնուամենայնիվ, այսօր շատ ավելի քաղաքացիական շինություններ և կառույցներ են դարձել ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և հրետանու ռմբակոծությունների թիրախը՝ ագրեսիայի երկրորդ օրը՝ հարյուրավոր վիրավորներով: Մոտ 80-ը տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:

Ադրբեջանը կրկին անգամ ձեռնարկել է զանգվածային և անկանոն գրոհ ամբողջ ռազմաճակատի երկայնքով՝ կիրառելով ծանր հրթիռներ, հրետանի և օդային ռմբակոծություններ, ներառյալ հսկայական քանակությամբ թուրքական անօդաչու թռչող սարքեր Արցախի խորքում, ոչ միայն չխնայելով, այլև դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական թիրախները Ստեփանակերտում և Արցախի այլ քաղաքներում և գյուղերում, կրկին ներառյալ դպրոցները և մանկապարտեզները: Հավաստի հաղորդումների կան Թուրքիայի ռազմական անձնակազմի, ինչպես նաև հազարավոր սիրիական իսլամիստ ջիհադի ահաբեկիչների անմիջական ներգրավվածության մասին, որոնք Թուրքիայի կողմից տեղափոխվել են ադրբեջանական կողմում պատերազմելու համար։

«Հարձակման մասշտաբներն ու դաժանությունն աննախադեպ են, ինչպես նաև թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, Թուրքիայի ակտիվ ռազմական մասնակցությունն ու ներգրավվածությունը», -երեկ և այսօր իրենց ասուլիսներում ասացին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՊՆ մամուլի խոսնակը. «Ցեղասպան Թուրքիայի իր «եղբայր» Ադրբեջանի կողմից հանցավոր ներգրավվածությունը փոխում է հավասարակշռությունն ու ծավալները, դա հակամարտության ակնհայտ սրացում է և կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը»:

Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը դիմել են միջազգային հանրությանը, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ միջամտելու Բաքվի անունից Թուրքիայի զանգվածային ռազմաքաղաքական ներգրավվածությունն անմիջապես դադարեցնելու համար: Երկուշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովի արտակարգ նիստում քննարկվեց Արցախի անկախության պաշտոնական ճանաչումը Հայաստանի օրակարգ մտցնելու հարցը:

Թուրքիան, որը հաճախ հայտարարում էր իր քաղաքական և դիվանագիտական աջակցությունը Ադրբեջանի կողմից ծավալված նախորդ ագրեսիային ՝ նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև շտաբի պետի մակարդակով, այս անգամ կարծես ուղղակիորեն ներգրավված է և մասնակցում է ռազմական գործողություններին և հարձակողական արշավներին: Անկարա-Բաքու «մեկ ազգ՝ երկու պետություն» նախորդ կարգախոսը կարծես թե վերածվել է «մեկ ազգ՝ մեկ բանակ»-ի, որն այժմ տեղաբաշխված է մարտի դաշտում:

Ադրբեջանում ռազմական դրություն հայտարարվեց Արցախի դեմ ագրեսիան սկսելուն պես, իր իսկ բնակչությանը լուրերի և սոցիալական լրատվամիջոցների ազատ մուտքը սահմանափակելու հստակ մտադրությամբ`ամբողջ ինտերնետ համակարգը Ադրբեջանում կամ անջատված է կամ խիստ սահմանափակված, բացառությամբ Twitter-ի, որը լայնորեն օգտագործվում է պաշտոնական քարոզչության և ապատեղեկատվության համար:

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան խորհուրդ են տվել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցություններին Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես դա արեց ԱՄՆ Պետդեպարտամենտը», - նշված է հայտարարությունում։