«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Ճիշտ բժշկական դիմակի արդյունավետ կրումը 7 օր անց կարող է էական անկում արձանագրել կորոնավիրուսի վարակման ցուցանիշում

12/06/2020

Ճիշտ բժշկական դիմակի արդյունավետ կրումը 7 օր անց կարող է էական անկում արձանագրել կորոնավիրուսի վարակման ցուցանիշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասացԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե ենթադրենք, որ բոլորը կրում են ճիշտ դիմակ և ճիշտ են կրում, ապա 7 օր հետո մեզ մոտ էական անկում կլինի: Ճիշտ դիմակը եռաշերտ և ջուր չթափանցող բժշկական դիմակն է»,- ասաց Թորոսյանը:

Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5 639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 298  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686  թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նյութը` Armenpress